Սոցհարցումների համաձայն՝ արևմտյան երկրներում ընտրողների 45%-ը դժգոհ է, թե ինչպես է գործում ժողովրդավարությունը: Ամենաբարձր դժգոհության մակարդակը գրանցվել է Ֆրանսիայում (60%), որին հաջորդում են Նիդեռլանդները (37%), Լեհաստանը (31%) և Շվեդիան (15%)։               
 

Իսկ ու՞ր մնաց Շամիրամը

Իսկ ու՞ր մնաց Շամիրամը
25.11.2013 | 18:49

Աշխարհի յոթ հրաշալիքներից մեկի` Շամիրամի կախովի այգիների գտնվելու վայրը անհայտ է համարվում: Օքսֆորդի համալսարանի ակադեմիկոս Ստեֆանի Դելեյը, ուսումնասիրելով բազմաթիվ հնագույն ձեռագրեր, եզրակացրել է, որ Բաբելոնի կախովի այգիներն իրականում գտնվել են Նինվեի մերձակայքում, ոչ թե Բաբելոնում: Ակադեմիկոսը պնդում է, որ հրաշալիքը ոչ թե բաբելոնցիների ձեռքի գործն է եղել, այլ հարևան ասորիների, ովքեր կախովի այգիները ստեղծել են իրենց արքա Սինահհերիբի հրամանով:

Դիտվել է՝ 2362

Մեկնաբանություններ